վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2025 թվականի սեպտեմբերի 29-ից
հոկտեմբերի 2-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսին
և համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խուդաթյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների
հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին
2․ հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018
թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»: