Հայաստանը հայտնվել է Ռուսաստան գինու խոշորագույն արտահանողների 10–նյակում 2025 թվականի առաջին 6 ամիսներին տվյալներով, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
ՀՀ–ն ՌԴ է մատակարարել 4,3 միլիոն դոլարի գինի՝ զբաղեցնելով տասներորդ տեղը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Առաջին կիսամյակում խոշորագույն արտահանող է մնացել Իտալիան, թեև նրա մատակարարումները կրճատվել են ավելի քան մեկ երրորդով՝ մինչև 83,3 մլն դոլար, երկրորդ տեղում Վրաստանն է՝ 72,8 մլն դոլարով, առաջին եռյակը եզրափակում է Լատվիան՝ 47,7 մլն դոլարով: