Foto

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ

Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՓԿ) շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներ։

Բացի այդ, նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի շուրջ։