Foto

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել

Վերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցի չարտոնված հարավային երթուղով անցնելիս ականների վրա պայթել և հրդեհվել է նավթատար երեք լցանավ։ Անձնակազմերը լքել են նավերը նեղուցի հարավային ափերի մոտ, հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Հայտարարության համաձայն՝ նավերն անջատել էին իրենց ռադարային և նավիգացիոն բոլոր համակարգերը և անտեսելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումները, փորձել էին չարտոնված հարավային երթուղով դուրս գալ Հորմուզի նեղուցից։ Ճանապարհին դրանք բախվել էին ծովային ականների և պայթել։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցի չարտոնված երթուղին անվտանգ չէ։ Նրանք հավելել են, որ այդ երթուղիներով անցնելու պատասխանատվությունը կրում են նավերի սեփականատերերն ու անձնակազմերը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նեղուցի կանոններն անտեսող ցանկացած «սադրիչ գործողություն», որին աջակցում է ամերիկյան բանակը, վճռական հակազդեցության կարժանանա
Ավելի վաղ Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը հայտնել էր, որ Օմանի ափերի մոտ գտնվող նավի վրա հրդեհ է բռնկվել։ Այլ մանրամասներ չէին հաղորդվել։