Foto

Միրզոյանը ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև անդամ երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին և այդ ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքներին: Քննարկվել են առկա հնարավորությունները:

Որպես տարածաշրջանում խաղաղության ապահովման ճանապարհին գրանցված կարևորագույն իրադարձություն նախարար Միրզոյանը նշել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ ներկաներին տեղեկացնելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ ընթացող քննարկումների մասին:

Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է աշխարհում դինամիկ զարգացող պայմաններում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ու դիմակայունության ամրապնդման, Հարավային Կովկասում կայունության, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման ՀՀ տեսլականը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՆԱՏՕ դեսպաններին հետաքրքրող հարցերին:

Մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների շուրջ: