Երգչուհի Վալերիան և Իոսիֆ Պրիգոժինը Ստամբուլում տաքսու վարորդի խաբեության զոհ են դարձել:
«Եղեք զգույշ Թուրքիայի տաքսիստների հետ։ Վարորդը ուղղակի մեզ խաբեց։
Այնտեղ հաշվիչը ցույց է տալիս թվեր բազմաթիվ զրոներով, իսկ այդ լիրանով շատ դժվար է կողմնորոշվել։
Մի քանի անգամ վճարային տերմինալը սխալ էր ցույց տալիս, իսկ հետո կրեդիտ քարտից գանձվել է 12 հազար դոլար, ինչի մասին ես անմիջապես չհասկացա», -պատմել է Պրիգոժինը։
Պրիգոժինը հասցրել է նկարել մեքենայի համարը, գնացել է ոստիկանություն և հաղորդում ներկայացրել: Նշվում է, որ վարորդին գտել են, ստիպել են ներողություն խնդրել և վերադարձնել ամբողջ գումարը։
Աղբյուրը՝ Tert.am