Foto

Հայ ժողովրդի պատմության վատագույն դատավորը՝ Վճռաբեկի դատավոր. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վերաքննիչ քրեական դատարան բողոք գրող փաստաբաններս՝ նրանք, ովքեր գոնե մի քիչ հավատ ունեցող էին, բողոքը մուտքագրելիս միշտ աղոթում էին, որ գործը հանկարծ չմակագրվի Արմեն Դանիելյանին – Հայ ժողովրդի պատմության ամենա-ամենավատագույն դատավորին։ Եվ ահա նշված անձը քպ-ի գրեթե միաձայն որոշմամբ՝ ստացավ պաշտոնի բարձրացում – նշանակվեց Վճռաբեկի դատավոր։

Մեզ ու ձեզ մեծ ավետիս!,

Հիշեցնենք, որ աղմկահարույց դատավոր Արմեն Դանիելյանը, որը հայտնի է ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ կալանքի անխնա որոշումներով և փաստաբանների կողմից արժանացել է ամենացածր ռեյտինգային գնահատականի, խորհրդարանում բացառապես ՔՊ-ի 65 կողմ քվեարկությամբ ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։