Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը այս ամիս նախաձեռնելու է լսումներ՝ իշխանափոխության գործնական ուղիների և դրանց շուրջ համախմբման ձևավորման
օրակարգով:
Մեր առաջարկը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է: Ակնկալում ենք կամ համախմբում դրա շուրջ, կամ այլընտրանքային գործնական առաջարկներ:
Լսումներին հրավիրվելու են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, քաղ. հասարակության, մտավորականության ներկայացուցիչներ և հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող այլ գործիչներ: