Foto

Էքսկավատորով 5 հազար շիշ ալկոհոլ է ոչնչացվել

Մերձմոսկովյան Խիմկիում ծանր տեխնիկայի օգնությամբ ոչնչացվել է 5 հազար շիշ ալկոհոլ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, հաղորդել են քաղաքային շրջանի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Միջոցառումն անցկացվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող աշխատակազմի կողմից:

Խիմկիի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գենադի Գալուզան հայտարարել  է, որ «ալկոհոլի ոչնչացումն իրականացվում է միայն դատարանի որոշմամբ», աշխատակազմը կշարունակի քայլեր ձեռնարկել շրջանի տարածքում  չարտոնագրված առևտուրը կանխելու ուղղությամբ:

Գալուզան նշել է, որ Խիմկիի բնակիչը պետք է վստահ լինի, որ որակյալ ալկոհոլային խմիչք է գնում:

«Բոլոր կեղծված մթերքները տեխնիկական անվտանգության օրենքներին համապատասխան ծանր տեխնիկայով ոչնչացվել են հատուկ այդ նպատակով առանձնացված հրապարակում։ Էքսկավատորի միջոցով ընդամենը 10 րոպեում 5 հազար շիշ կեղծ ալկոհոլ ոչնչացվեց»,- ասված է հաղորդագրությունում:

Vesti.am