Foto

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի բնակելի շենքերին

Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են Գազայի հատվածի բնակելի շենքերին՝ ամբողջությամբ ոչնչացնելով մեկ բազմահարկ շենք։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է տեղի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ Մահմուդ Բասալը։


«Իսրայելի բանակն այսօր հարվածել է Գազայի քաղաքի արևմտյան թաղամասում գտնվող «Մուշթահա» բազմահարկ շենքին», - ասել է նա։

Բասալի խոսքով՝ հարվածը կապված է Գազայի հատվածում բազմահարկ բնակելի շենքերի ոչնչացմանգործողության մեկնարկի հետորտեղ ապրում են տասնյակ հազարավոր պաղեստինցիներ։

lurer.com