Ալմաթիում հայտնաբերվել և առգրավվել է Ղազախստանի պատմության ընթացքում կոկաինի ամենախոշոր խմբաքանակը՝ ընդհանուր 13 տոննա 183 կիլոգրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեն։
Նշվում է, որ բեռը նախատեսված էր հանրապետության տարածքով որպես տարանցիկ ուղի երրորդ երկրներ տեղափոխելու համար։
Երկու օտարերկրյա քաղաքացի կալանավորվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով։ Ընթանում է նախաքննություն։