Foto

Հարցվածների շուրջ 60%-ը բացասական է արձագանքել Սյունիքի տարածքով ճանապարհի տրամադրմանը

«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է օգոստոսի 25-30-ը 1101 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։


Թե ինչպես են վերաբերվում հարցվածները Սյունիքի տարածքով Ադրբեջանին ճանապարհի տրամադրմանը, պատկերը հետևյալն է․


47,6 %-ը ընդհանրապես բացասական է պատասխանել,
17,4 %-ը՝ լիովին դրական,
18,1 %–ը` ավելի շուտ դրական։
11,3 %-ը՝ ավելի շուտ բացասական։


«Տեսնում ենք, որ շուրջ 60%-ը բացասական է արձագանքել Սյունիքի տարածքով ճանապարհի տրամադրելու հանգամանքին»,– նշել է Նավասարդյանը։