Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ռուբեն Դիաշի կարծիքով աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղում հայկական թիմը կարող է վտանգավոր մրցակից լինել:
«Մենք մի քանի հնարավորություն ենք ունեցել ուսումնասիրել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին: Հայաստանի թիմը կարող է վտանգավոր մրցակիցը լինել: Նրանք ունեն որակապես լավ ֆուտբոլիստներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դիաշը:
Սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։