Foto

Թմրանյութի գործով ձերբակալվել է ԱՄՆ նորանշնակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անցած գիշեր Փարաքարում իսկական ամերիկյան մարտաֆիլմ է եղել. ձերբակալվել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ -ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչը` գրպանը ասում են, նարկոտիկի փոքրիկ պարկերով:

Միջադեպին այսպես էլ գրանցվել. ՔՊ-ական դեսպանի ՔՊ-ական եղբորը` Մկրտիչ Մկրտչյանի Mazzerati 01 WM 808 մեքենան են կանգնեցնում պարեկները` կեսգիշերին իրենց հարազատ Փարաքարում։ Սա խուճապահար ծնկին դրած պայուսակը միանգամից տալիս է կողքի նստողին, պարեկները սրան իջեցնում են մեքենայից ու հենց սկսում են խուզարկել գրպանները , կողքի տղան անմիջապես իջնում ու փախչում է մեքենայից, ոստիկաններն ընկնում են հետեւից, սա խուճապից ձեռքի պայուսակը շպրտում է։ Առգրավված պայուսակում զենք է եղել իմ տեղեկությամբ, ընդ որում չգրանցված։ ՔՊ-ական նախկին նախարարի եղբորը ` Մկրտիչին անմիաջպես ձերբակալում են ու հիմա Էջմիածնի ՁՊՎ ում է պահվում։Մկրտիչ Արշակի Մկրտչյանի (ծնվ 1992թ.), Mazzerati 01 WM 808 մեքենան տուգանային հրապարակում է։ Ընկերը, ըստ աղբյուրի, հետապնդման մեջ է գտնվում: