Foto

Հայ հոգեւոր մշակույթը ալբանացնելու դասական մի թերթոն է սա

Անդրեյ Նիկոնորովը, նույն ինքը՝ Ադրբ.-ում ռուս եկեղեցու հովիվ Архимандрит Алексий, «Գանձասարի կաթողիկոսության եպիսկոպոսական աթոռները 17-րդ դարում» վերնագրով մի հոդված է տպագրել ռուսական «Теология: теория и практика» ժուռնալում, https://theoltp.com/issue-2025-4-3 ։ Այս մասին գրում եմ՝ մասնագետների ուշադրությանը հանձնելու համար։
Հայ հոգեւոր մշակույթը ալբանացնելու դասական մի թերթոն է սա։ Հայ հայտնի հեղինակ Երեմիա Չելեբիի քարտեզից քաղել է հայոց 25 եկեղեցիներ, դրանք հատ-հատ հռչակել «ալբանական»։ Օրինակ. “Գանձասար - Гянджасарский монастырь, сохранившийся до наших дней, является важнейшим религиозно-политическим центром Албанской церкви.”
Այն մասում, ուր քարտեզի վրա գրված է «Հայաստանի պատմություն», անգամ այդտեղ փորձում է ցրել Հայաստան պետականութեան գաղափարը. “Речь идет об Армении не как о государстве, а как о некоей культурной общности, объединенной языком, религией и самосознанием себя как единого народа.”
Ալեքսի Վարդապետը ադրբ. քարոզչական հայտնի գործիքներից է։ Նա էր 2025 թ. ապրիլի 10-ին Վատիկանում ալբանական եկեղեցուն նվիրված կոնֆերանսի գաղտնի կազմակերպիչներից մեկը։ Առիթ կունենանք նրա մասին ավելի մանրամասն գրելու։