Foto

Ռուսաստանի զինված ուժերի բոլոր խմբավորումները հաջողությամբ առաջ են շարժվում բոլոր ուղղություններով․ Պուտին

Ռուսաստանի զինված ուժերի բոլոր խմբավորումները հաջողությամբ առաջ են շարժվում բոլոր ուղղություններով, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ հարձակումն ընթանում է տարբեր տեմպերով, թշնամին փորձում է «խցանել անցքերը»։

Ըստ Պուտինի՝ «լույս է երևում թունելի վերջում» ուկրաինական կարգավորման մեջ, բայց Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է լուծել իր առջև դրված խնդիրները ռազմական միջոցներով։