Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,
Այսօր բոլորիս համար յուրահատուկ օր է, կրկին մտնում ենք հարազատ դպրոց՝ լի հույսերով և կամքով՝ ստանալու և փոխանցելու գիտելիքներ, տեսնելու մեր զավակների առաջընթացը: Շնորհավորում ենք Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ և մաղթում, որ յուրաքանչյուր օր լինի արդյունավետ և բերկրանքով լի՝ հանուն մեր զավակների, Հայաստանի և մեր փառապանծ ազգի:
Իսկ «Մանկան երազանքը» մեր սիրելի գործընկեր «Նախնյաց հետքերով» ՀԿ-ի և ընկերների ջանքերով 27 դպրոցականների նվիրեց պայուսակներ և գրենական պիտույքներ: Շնորհակալություն, սիրելի Սայիդա և Լիանա, որ Մանկան երազանքների այս փոքրիկ մասնիկն իրականացրեցիք սիրով և հոգատարությամբ:
Բարի ընթացք բոլորիս: