Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի հարևանությամբ ճակատ ճակատի բախվել են «Toyota» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes»-ի գազաբալոնի փականը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: