Foto

Նրանք դեռ պատրաստ չեն․ Թրամփը՝ Պուտին-Զելենսկի հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպման «հասնելու» իր ցանկության մասին, սակայն հավելել է, որ նրանք դեռևս պատրաստ չեն այդ հանդիպմանը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ինչ-որ բան տեղի կունենա, բայց նրանք դեռ պատրաստ չեն։ Բայց ինչ-որ բան տեղի կունենա: Մենք կհասնենք դրան»,-հայտարարել Է Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Աղբյուրը՝ tert.am