Foto

Պուտինի համար ուղերձ չունեմ․ նա պետք է որոշում կայացնի, որը կա՛մ կբավարարի ինձ, կա՛մ ոչ․ Թրամփ

Պուտինի համար ուղերձ չունեմ։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նա գիտի իմ դիրքորոշումը։ Պետք է որոշում կայացնի, որը կա՛մ կբավարարի ինձ, կա՛մ ոչ։ Հակառակ դեպքում՝ հետևանքներ կլինեն»,-ասել է նա։

Խոսելով Չինաստանում անցկացված շքերթի մասին ԱՄՆ նախագահն ասել է, որ շքերթը շատ տպավորիչ էր․ «Հասկանում եմ, թե ինչու էին նրանք դա անում. հույս ունեին, որ ես հետևում եմ իրենց, և ես իսկապես հետևում էի իրենց»։