Foto

Հայաստանի ազգային հավաքականն այսօրվանից սկսում է մարզական հավաքը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։


Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։


Սեպտեմբերի 9-ին ազգային թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։


Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Հենրի Ավագյան - «Փյունիկ»

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»

Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 

Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»


Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Ալբերտ Խաչումյան - «Արարատ» 

Կիսապաշտպաններ

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»


Նարեկ Աղասարյան - «Որարտու»

Գոռ Մանվելյան - «Նոա»

Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան - «Նոա»

Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

Հովհաննես Հարությունյան - «Նոա»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» 

Դանիել Աղբալյան - «Փյունիկ»

Ուգոչուկվու Քրիստուս Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ» 

Հարձակվողներ


Լուկաս Սելարայան - «Ատլետիկո Բելգրանո» (Արգենտինա)

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Խիմնասիա Լա Պլատա» (Արգենտինա)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)

«Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով։

Ազգային հավաքականի մարզչական շտաբը


Եղիշե Մելիքյան - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Ստեփան Դեմիրճյան - Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ։

Աղվան Այվազյան -  Հայաստանի ազգային հավաքականի  գլխավոր մարզիչի օգնական։

Ռոման Մոնարյով -  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի օգնական։

Խավիեր Մինյանո - Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ։