Foto

Կիրիենկոն կհամակարգի ՌԴ նախագահի աշխատակազմի ռազմավարական գործընկերության հարցերով վարչությունը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ռազմավարական գործընկերության և համագործակցության վարչությունը կհամակարգի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահի վարչակազմի աշխատանքը շարունակում է բարելավվել», - նշել է Պեսկովը։

Միաժամանակ, նա պարզաբանել է, որ գերատեսչության ղեկավարը դեռևս որոշված ​​չէ։

Tert.am