ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կմնա կալանավորված, հայտնել է փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Հարությունյանը կալանավորվել է օգոստոսի 8-ին։ Նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացմանմեջ, մինչդեռ, մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը։