Foto

Սի Ծինփինը կոչ է արել Հնդկաստանին պահպանել խաղաղությունը Չինաստանին սահմանակից շրջաններում

Սահմանային հարցերը չպետք է որոշեն Չինաստանի և Հնդկաստանի միջև ընդհանուր հարաբերությունները, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։


«Մենք պետք է հաշվի առնենք միմյանց մտահոգությունները և հավատարիմ մնանք խաղաղ համակեցությանը»,- ասել է նա։

Ծինփինն ընդգծել է, որ ավելի քան 70 տարի առաջ չինացի և հնդիկ առաջնորդների ավագ սերնդի կողմից հռչակված խաղաղ համակեցության հինգ սկզբունքները պետք է գնահատվեն և զարգացվեն։

Աղբյուրը՝ tert.am