Foto

«Уральские авиалинии» ավիաընկերության ուղևորն ուշագնաց է եղել օդում և մահացել

«Уральские авиалинии» ավիաընկերության Մոսկվա–Սոչի չվերթի ուղևորն օդանավում վատացել է և մահացել։ Տեղեկությունը հայտնել է Shot տելեգրամ ալիքը։

Հաղորդվում է, որ 56-ամյա տղամարդը թռիչքի ժամանակ հանկարծակի կորցրել է գիտակցությունը՝ ավելի քան տասը հազար մետր բարձրության վրա։ Օդաչուները կատարել են արտակարգ վայրէջք Միներալնիե Վոդի քաղաքում, սակայն շտապօգնության բժիշկներին չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը։

Հիշեցնենք, որ հունիսին ևս նման միջադեպ էր գրանցվել․ արտասահմանյան ավիաընկերության 35-ամյա ուղևորուհու մոտ ուղիղ թռիչքի ժամանակ գրանցվել էր ինսուլտ։ Բժշկի օգնությամբ օդանավն այդ դեպքում ևս կատարել էր արտակարգ վայրէջք։