Ուկրաինայում արտադրված «Ֆլամինգո» հրթիռի փորձարկումները հաջող են անցել, և այն մինչ այժմ ամենահաջողակն է, քանի որ այն թռչում է 3,000 կիլոմետր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այս հրթիռի հաջող փորձարկումներ են եղել։ Եվ մինչ այժմ այս հրթիռը մեր ունեցած ամենահաջողներից է. այն թռչում է 3,000 կիլոմետր, սա կարևոր է։ Ես կարծում եմ, որ մենք չենք կարող շատ խոսել այս մասին, քանի դեռ չունենք հարյուրավոր հրթիռներ օգտագործելու հնարավորություն», - չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ավելի շատ հրթիռներ կունենա մինչև այս տարվա դեկտեմբեր, իսկ դրանց զանգվածային արտադրությունը պետք է հաստատվի դեկտեմբերի վերջին կամ հունվար-փետրվար ամիսներին։