Foto

Փաստաթղթի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը. Բաքվի շահերը լիովին ապահովված են. Ալիև

Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևն օկուպացված Քարվաճառում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են Բաքվի շահերը:

Նա նշել է, որ Բաքուն հասել է իր բոլոր նպատակներին, իսկ Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը և շուտով կդադարի գոյություն ունենալ նույնիսկ իրավական առումով։

Ալիևը նաև հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է հեղինակել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, և դրա դրույթները մշակելիս միշտ հաշվի է առնվել ադրբեջանական դիրքորոշումը։ Նա նշել է, որ այս փաստաթղթի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը։

Նա ընդգծել է, որ ապահովվել է ցամաքային մուտքը դեպի «պատմական ադրբեջանական Նախիջևան մարզ»: Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության երկաթուղին ամբողջությամբ կարդիականացվի, և նոր երթուղիների կառուցումը նախատեսվում է Հայաստանի տարածքում:

Պետության ղեկավարի խոսքով՝ Երևանը ստանձնել է այս պարտավորությունը, և սա Ադրբեջանի համար ևս մեկ պատմական հաղթանակ է։