Foto

Պետք չէ հավելյալ արժեք հաղորդել օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրին

Պետք չէ հավելյալ արժեք հաղորդել օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրին:

Այդ թուղթը զուտ ալիև-էրդողան-փաշինյան տանդեմի նպատակների արձանագրություն է և Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելու ծառայություն: Ոչ մի նոր բան այդ թղթում չկա, ոչ էլ այնպիսի բան, որի կատարումը կամ չկատարումը կորոշվի այդ արձանագրություններով, ավելին, այդ թուղթը ստորագրվեց միայն մեկ պատճառով՝ հորջորջված «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը փակուղի էր մտել:


Սա պետք է ասել լսարանին, հիշեցնել, որ ՈՉ ՄԻ ԵՐԿԻՐ չի կարող լինել ՀՀ անվտանգության երաշխավորը, առավելևս, վկայի և «խնդիր լինի՝ զանգեք» ԱՄՆ կեղծ հովանավորչական մակարդակում, եթե ՀՀ-ն ինքը չի պաշտպանում իր շահերն ու անվտանգությունը (բացելով իրական լուծումները), ոչ թե հերթական անգամ ահաբեկել մարդկանց, թե նփ-ն հասավ իր «թուրք-ադրբեջանական երազանքին», նրան նորից անպարտելիի իմիջ հաղորդել, առավելևս, երբ ինքն է դա շահարկում որպես ձեռքբերում: Նորից կրկնեմ, խաղաղության պայմանագիրը չստորագրվեց, այլ անհեթեթ ձևակերպումով «նախաստորագրվեց», և է’լ ավելի անհեթեթ քարոզով ներկայացվում է որպես «հավերժական խաղաղություն»՝ ՀՀ ամբողջ տարածքը իրենն համարող քոչվոր բաշիբոզուկի հետ:


Հույս կար, որ ընդդիմադիր դաշտը 5 տարի պարտություն կրելուց հետո պիտի որ անալիզի ենթարկեր դրա պատճառները՝ ներառյալ այն, որ քպ-ն հենց այդ սխալների հաշվին է դեռ իշխանության….

Էլիզա Առաքելյանի ՖԲ Էջից