Foto

«Վաղը կարող են բանտարկել ցանկացածին, ով կխոսի հայրենիքի մասին»․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր բանտում է Արցախի Ազգային Ժողովի ընտրված պատգամավորը՝ Դավիթ Գալստյանը, որը մեղադրվում է ոչ թե իր կատարած ինչ-որ հանցանքի համար, այլ նրա համար, որ պայքարել է իր ժողովրդի իրավունքների ու իր հայրենիքի վերադարձի համար։ Արդարադատության հետ այս գործը որևէ կապ չունի։ Այն ուղղված է արցախցիների ձայնը լռեցնելուն, ժողովրդի կամքը կոտրելուն։ Բայց մենք լավ գիտենք՝ ճշմարտությունը անազատության մեջ չի մնում հավերժ։ Դավիթ Գալստյանի հետ այսօր անազատության մեջ են նաև նույն գործով անցնող մեր հայրենակիցները։ Նրանք բոլորը քաղաքական գերիներ են՝ նրանց տեղը բանտում չէ։ Նրանց տեղը իրենց ընտանիքի, ժողովրդի ու հայրենիքի կողքին է։ Այսօր լռությունը հանցակցություն է։ Վաղը նրանք կարող են բանտարկել ցանկացածին՝ միայն նրա համար, որ խոսում ես հայրենիքի մասին և ունես պայքարելու կամք։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։