Foto

Պուտինն իր կողմը խաղարկեց այս խաղն ու չընկավ Թրամփի ուլտիմատումային թակարդի մեջ

Թրամփի հուլիսին Պուտինի առջև առաջ քաշած 50 օրյա ուլտիմատումն այսպիսով վերջնականապես հօդս ցնդեց։ Այն փոխարինվեց Պուտինի ճոխ ընդունելությամբ Ալյասկայում ու "մեղավորի" սլաքների վերադասավորությունը դեպի Զելենսկի։


Ի՞նչ քայլերի կոմբինցիայի շնորհիվ Պուտինն իր կողմը խաղարկեց այս խաղն ու ոչ միայն չընկավ Թրամփի ուլտիմատումային թակարդի մեջ, այլ վերջինիս գցեց իր խաղի մեջ։


Հաշիվն, ըստ էության, այս պահին 1։1 է։ 

Երկրորդ Մյունխենյան գործարք տեղի չունեցավ, ինպես իդեալում կցանկանար ՎՎՊն` մեծամասամբ շնորհիվ ճկվող, բայց հարվածները դեռ պահող ու չկոտրվող Զելենսկու։


Բայց ՎՎՊն արձանագրեց իր պլան֊մինիմում հաղթանակը, ըստ էության, այդ ոլորտում երկրորդը` ԲՐԻՔսի կազանյան 2024ի գագաթաժողովի տրիումֆից հետո։ Այն է. Տապալել "միասնական" Արևմուտքի ռազմավարությունը Ռուսաստանին ու իր ղեկավարին դիդիշնագիտական մեկուսացման մեջ գցելու և քաղաքական ճնշման տակ պահելու ուղղությամբ` գլոբալ մերժման, Հաագայի դատարանի որոշումներով, և այլն։ Պուտինը վայելելով Թրամփի ճոխ ընդունելությունը, թեկուզ առանց տետ֊ա֊տետ հանդիպման, թեկուզ նախապես պլանավորված, բայց հետո չեղարկված համատեղ ճաշի կարողացավ վերջնականապես տապալել ոչ միայն թրամփյան ուլտիմատումային մոտեցումը, բայց ամենակարևորը` տապալել միասնական մեկուսացման ռազմավարությունը` ԱՄՆ տարածքում ԱՄՆ նախագահի միջոցով։

Շուտով օրակաիգից վերջնականապես դուրս կգա նաև տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների կիրառելիություն֊ռելովանտությունը Ուկրաինայի համատեքստում` (Ուիթկոֆն ու այլոք արդեն բացահայտ խոսում են դրա մասին)` ստեղծելով նախադեպ դրանից հմուտ օգտվել ցանկացողների համար իրենց համատեքստերում։