Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում հրապարակել է արխիվային լուսանկար՝ ծնողների հետ: Ինչպես նշում է Daily Mail-ը, այս լուսանկարը նախկինում երբեք չի հրապարակվել:
Դրանում պատկերված են 44-ամյա աստղի հանգուցյալ հայրը՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, մայրը՝ Քրիս Ջեները, և փոքրիկ Քիմը:
«Հայրիկը, մայրիկը և ես», - գրել է SKIMS-ի հիմնադիրը հրապարակմանը կից։
Քրիս Ջեներն ու Ռոբերտ Քարդաշյանն ամուսնացել են 1978 թվականին և ամուսնալուծվել 1991 թվականին։ Քիմից բացի, նրանք ունեեն նաև 2 դուստր՝ 46-ամյա Քորթնին և 41-ամյա Քլոեն, ինչպես նաև 38-ամյա որդի՝ Ռոբը։
Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 59 տարեկանում կերակրափողի քաղցկեղից (2003թ.):
Քիմ Քարդաշյանն այժմ սովորում է հոր պես իրավաբան դառնալու համար։ Մայիսին նա ավարտել է իրավաբանական դպրոցի ծրագիրը վեց տարվա ուսումից հետո։ Նա դեռ պետք է հանձնի փաստաբանական քննությունը՝ նահանգում իրավաբանական գործունեություն ծավալելու համար։ 2020 թվականին Քարդաշյանը խոստովանել էր՝ հույս է փայփայում, որ հայրը «շատ հպարտ» կլինի՝ տեսնելով, որ ինքը իրավաբանական ոլորտում կարիերա է սկսում։