Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործով երկրորդ դատական նիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխյան 20, դահլիճ N 3):
Հիշեցնենք, որ դատարանը մերժել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 10 օրով:
Աջապահյանը կալանավորվել է հունիսի 28-ին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։