Foto

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 17-ին ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը: Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։