Foto

Բելգորոդը կրկին ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ հարձակումների

Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը շարունակում են հարվածներ հասցնել քաղաքին։ Նրա խոսքով՝ մեկ ԱԹՍ հարվածել է արտադրական ձեռնարկության տարածքին՝ վնասելով արտադրական սրահի ապակիներն ու տանիքը, իսկ մյուսը հարվածել է սոցիալական օբյեկտի՝ վնասելով շենքի ճակատային մասը։


Մեկ այլ ԱԹՍ-ի բեկորները վնասել են բազմաբնակարան շենքի տանիքն ու ճակատը, ինչպես նաև չորս ավտոմեքենա։ Գլադկովը այցելել է դեպքի վայր և հայտնել, որ բոլոր օպերատիվ ծառայությունները գործում են:

Նույն օրը համացանցում հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական ՀՕՊ-ը ոչնչացնում Բելգորոդի վրա թռչող ԱԹՍ-ը․ պայթյունից այն ծածկվում է սև ծխով, լսվում է ուժեղ ձայն, հայտնում է Лента.ру-ն։

lurer.com