Foto

Կապանում «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Volkswagen»-ին, ապա էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրшվորներ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։00-ի սահմաններում Կապան քաղաքի «Ձորք» թաղամասի խաչմերուկում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Տիգրան Սաֆարյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են «Mitsubishi»-ի վարորդի և վիրավորների ինքնությունները։