Ուկրաինան կկարողանա շարունակել ռազմական գործողությունները 3-6 ամիս՝ առանց արևմտյան երկրների ֆինանսական օգնության։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Կիևը կշարունակի ակտիվ ռազմական գործողությունները, քանի դեռ մատակարարվում է զենք, տեղեկատվություն, հետախուզություն և ֆինանսներ։ Քանի դեռ նրանք ունեն ռեսուրսներ, պատերազմը կշարունակվի։ Ամեն ինչ մեծապես կախված է Արևմուտքի դիրքորոշումից։ Եթե ֆինանսավորումը շարունակվի, պատերազմը կշարունակվի։ Եթե ֆինանսավորումը դադարեցվի, Կիևը կունենա բավարար միջոցներ, կոպիտ ասած՝ 3-6 ամիս», - ասել է Միրոշնիկը։
Նա նշել է, որ Արևմուտքը ակտիվորեն օգնում է Ուկրաինային զենքով, և Կիևն ունի բավարարմարդկային ռեսուրսներ ռազմական գործողությունները ներկայիս մակարդակով շարունակելու համար։Դեսպանն ասել է՝ պատրանքներ չկան, որ «ճակատը վաղը կփլուզվի»։