Foto

Իսպանիայում անտառային հրդեհների զnhերի թիվը հասել է 3-ի

Իսպանիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները, որոնք ավերում են գյուղեր և անտառներ՝ ստիպելով ավելի քան 10,000 մարդու տարհանել, մարդկանց լքել իրենց տները: Երեք մարդ արդեն զոհվել է, այդ թվում՝ երկու կամավոր, որոնք օգնում էին մարել հրդեհները: Նրանցից մեկը՝ 37-ամյա տղամարդը, մահացել է հիվանդանոցում այրվածքներից, իսկ մյուսը՝ ձիերին փրկելու փորձի ժամանակ հայտնում է Bild-ը:


Հատկապես ծանր է իրավիճակը Կաստիլիա, Լեոն, Գալիսիա, Վալենսիա և Էքստրեմադուրա շրջաններում: Շուրջ 4000 հրշեջներ, զինվորներ և կամավորներ շարունակում են պայքարել կրակի դեմ 38 աստիճանից բարձր ծայրահեղ շոգի պայմաններում։

Վերջին օրերին Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են չորս կասկածյալ հրկիզողների։ Նրանցից մեկը, ըստ ոստիկանության, հրդեհ է բռնկել, որը ոչնչացրել է 2200 հեկտար անտառ։ Հրկիզողների դրդապատճառները դեռևս անհայտ են։


Իսպանիան օգնություն է խնդրել Եվրոպական Միությունից: Ֆրանսիան արագ արձագանքել է՝ ուղարկելով երկու հրշեջ ինքնաթիռ:

Հրդեհներ են մոլեգնում նաև այլ եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հունաստանում, Պորտուգալիայում, Իտալիայում և Բալկաններում:

tert.am