Foto

Սերգեյ Լավրովը կոչ է արել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ որևէ կանխատեսում չանել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ որևէ կանխատեսում չանել և նշել է, որ Ռուսաստանն ունի հստակ դիրքորոշում, որը կներկայացվի։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք երբեք կանխատեսումներ չենք անում։ Մենք գիտենք, որ ունենք փաստարկներ, մենք ունենք հստակ, հասկանալի դիրքորոշում։ Մենք այն կներկայացնենք», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Օգոստոսի 15-ին Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ կանցկացնեն Ալյասկայում։ Հիմնական թեման Ուկրաինայում խաղաղությունն է։ Քննարկվող առաջարկները կարող են ներառել տարածքների փոխանակում և Կիևի կողմից ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։

lurer.com