Ռուսաստանը կաջակցի Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ համարի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք այս հարցը քննարկում ենք այս համատեքստում: Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իր համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այդտեղ կաջակցենք Հայաստանին», - ասել է նա՝ պատասխանելով հարցին։
Աղբյուրը՝ aysor.am