Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.
«Ընդամենը մի քանի օր առաջ էր, որ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իր հարցազրույցում անդրադարձել էր «ամերիկյան միջանցքին (նկատի ունի, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» Ռուսաստանի հետ կամ առանց վերջինի), խոչընդոտելու հարցին։
Եվ ահա, երեկ Թեհրանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հարավկովկասյան խնդիրները։
Դատելով պաշտոնական տեղեկատվությունից, կողմերի շահերն այս հարցում համընկնում են, և տեղի է ունենալու ջանքերի ներդաշնակում, ուստի ակնհայտ է, որ Իրանը և Ռուսաստանը փորձելու են համատեղ գործողություններով հակազդել այդ միջանցքի կյանքի կոչմանը, ինչը լրջագույն խոչընդոտ է դառնալու դրա իրականացման ճանապարհին»։