Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը մեկնել է Չոլպոն-Աթա քաղաք՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության վարչապետերի հանդիպմանը (ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ), որը կանցկացվի օգոստոսի 14-15-ը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն:
Իրանի առաջին փոխնախագահը, նախատեսվում է, որ ելույթ կունենա և հանդիպումներ կանցկացնի՝ ուղղված երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
ԵԱՏՄ 5 անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների հաստատմամբ՝ Իրանը 2024 թվականին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ է ստացել: