Foto

Իրանը առանձնապես զգայուն է իր տրանսպորտային հասանելիությունը սահմանափակող ծրագրերի նկատմամբ. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ չնայած Իրանը աջակցում է հարևան երկրների միջև խաղաղությանը և կայունությանը, միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական կայունության և իր ազգային շահերի պահպանմանը, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

«Չորեքշաբթի ես ընդունեցի Հայաստանի փոխարտգործնախարարին և Ռուսաստանի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին,- հինգշաբթի Instagram-ում գրել է Արաղչին։ -Մենք քննարկեցինք միջազգային հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Կովկասի տարածաշրջանի քաղաքական զարգացումներին»։

Ըստ Արաղչու՝ ինքը կրկին նշել է, որ չնայած Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է հարևան երկրների միջև հարաբերություններում խաղաղության և կայունության հաստատմանը, սակայն միաժամանակ հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական կայունության և իր ազգային շահերի պահպանմանը։ Արտգործնախարարը հավելել է, որ Իրանը շարունակում է առանձնապես զգայուն մնալ ցանկացած ծրագրի կամ նախագծի նկատմամբ, որը կարող է սահմանափակել իր տրանսպորտային հասանելիությունը կամ երկրի շահերը։