Foto

Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացրել՝ նվազագույն հիմնավորվածության շեմը բնավ չհաղթահարած. Վարդևանյան

Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության նիստը սկսվել է, դեռեւս քննիչն է ներկայացրել միջնորդությունը։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին ասաց Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։

«Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացրել, նվազագույն հիմնավորվածության շեմը բնավ չհաղթահարած։ Այս միջնորդությունը վերնագրված է Սամվել Կարապետյանին վերաբերող, սակայն Սամվել Կարապետյանի առնչություն ընդհանրապես չկա։ Ցանկացածի անունը կարող էր լինել»,– ասաց պաշտպանը։

Դատական նիստը կարճ ժամանակով ընդհատվել է, քիչ անց կշարունակվի։