Foto

Տիգրան Ուլուբաբյանը հացադուլ է հայտարարում. փաստաբան

Տիգրան Ուլուբաբյանը հացադուլ է հայտարարում։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Բեգլարյանը։

«Հարգելի Գլխավոր դատախազ,

Հարգելի Քննչական կոմիտեի նախագահ,
Հարգելի Մարդու իրավունքների պաշտպան,
Սույնով տեղեկացնում եմ, որ այսօր ունեցել եմ հեռախոսազրույց իմ պաշտպանյալ Տիգրան Ուլուբաբյանի հետ, որի ընթացքում նա ինձ տեղյակ է պահել, որ այսօրվանից հայտարարում է հացադուլ:

Հացադուլի պատճառներն, ըստ Տիգրան Ուլուբաբյանի, հետևյալն են՝
1. Իր նկատմամբ կալանքի կիրառումը, որն, մեր գնահատմամբ, իրականացվել է առանց բավարար և հիմնավորված ապացույցների։
2. Քննիչների շահագրգռված վերաբերմունքը՝ նրան պահել ազատությունից զրկված վիճակում, քանի որ, ըստ նրա, իրեն ֆիզիկական բռնության ենթարկած ոստիկանները հանդիսանում են տվյալ քննիչների անձնական շրջապատից։
3. Երկու անգամ դիմել է քննիչին փոխելու խնդրանքով, սակայն երկուսն էլ մերժվել են՝ առանց բավարար հիմնավորման։
4. Իր գործով քննիչների կողմից չի դրսևորվում պատշաճ ջանասիրություն, ինչի հետևանքով քննության ընթացքը դանդաղում է և կասկած է հարուցում քննության անաչառության վերաբերյալ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում եմ վերանայել Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ կիրառված քրեական հետապնդման ընթացքը, և՝ հնարավորության դեպքում, քրեական գործը փոխանցել մեկ այլ քննիչի՝ ապահովելու քննության օբյեկտիվությունն ու անաչառությունը։

Տիգրան Ուլուբաբյանը ծնողազուրկ է երկու կողմից, իսկ նրա ավագ եղբայրը զոհվել է պատերազմի դաշտում։ Հույս ունեմ, որ գոնե այս իրականությունը ձեր համար պատճառ կդառնա Տիգրանի այդ փոքրիկ խնդրանքը կատարելու համար։

Նախապես շնորհակալություն եմ հայտնում համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում Ձեր արձագանքի համար» ,- գրել է նա։