Foto

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ. ՀՖՖ

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

«Հարգելի՛ երկրպագուներ,

Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են:

Այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը»:

Ավելի վաղ ֆեդերացիան հայտնել էր, որ վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս: