Foto

Կառավարությունը հաստատեց Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը

Այսօր կայացած նիստում, չզեկուցվող հարցերի ցանկում,  ՀՀ կառավարությունը սահմանեց Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը։
Այս հանձնաժողովը զբաղվելու է ՀՀ-ում անկախությունից ի վեր՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածի իրադարձությունների եւ դեպքերի շրջանակում կամ դրանց հետեւանքով տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար ու պարբերական խախտումների բացահայտմամբ, հնարավոր խախտումների կանխարգելմամբ, կրկնության բացառմամբ, սոցիալական արդարության վերականգնմամբ, հաշտեցմամբ, խախտումներից եւ իրադարձություններից տուժած կամ դրանց բացասական հետեւանքներ այլ կերպ կրած անձանց իրավունքների ճանաչմամբ։ Նախագծի հեղինակը ՀՀ արդարադատության նախարարութունն է։ Ըստ նախագծի, հանձնաժողովը  «քննելու» է համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպումը եւ անցկացումը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը,  հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերը:

Աղբյուրը՝ aravot.am