Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսում կայացած «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Արոնյանը 3 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆաբիանո Կարուանայից:
Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Լևոն Արոնյան
2-րդ տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
3-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ
Շնորհավորում ենք Լևոնին և մաղթում նոր հաղթանակներ: