Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռևս չի բարձրացվել ռուս-ամերիկյան շփումների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը Ալյասկայում կայացած բանակցություններից հետո, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Առայժմ թեման չի շոշափվել»,-ասել Է Ուշակովը՝ ի պատասխան հնարավոր եռակողմ ձևաչափի մասին հարցին:
Ուշակովը նաև հայտարարել է, որ դեռ չգիտի, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի հաջորդ հանդիպումը։
Աղբյուրը՝ tert.am