Foto

Փաշինյան-Ալիև կնքած խաղաղ պայմանավորվածությունը սոսկ անարդարության վրա հիմնված խաղաղության փոխարինում է․ Զատուլին

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կնքած խաղաղ պայմանավորվածությունը սոսկ անարդարության վրա հիմնված խաղաղության փոխարինում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Telegram-ում։

Ըստ Զատուլինի՝ Օգոստոսի 11-ին, երկու ԱԳՆ-ները հրապարակել են իրենց ղեկավարների կողմից նախաստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը: «Նախաստորագրման» և «հրապարակման» միջև եռօրյա դադարը անհրաժեշտ էր աժիոտաժը ցրելու, կամ Հայաստանի և Ադրբեջանի պետական լեզուներով թարգմանության համար, որոնք Սպիտակ տան տերը չգիտի։

Հետաքրքրական է, որ 17-րդ համաձայնագրի եզրափակիչ հոդվածում ասվում է՝ «բոլոր տեքստերն ունեն հավասար ուժ», «տարաձայնությունների դեպքում առավելություն ունի անգլերեն տեքստը»: Նա ընդգծել է, որ նման բան ոչ միայն չի ասվել, այլև երբեք չի համարվել։ 

Աղբյուրը՝ lurer.com