Foto

Արոնյանը Սենթ Լուիսում 6 տուրից հետո երկրորդն է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարում ավարտվել է արագ շախմատի ևս երեք տուր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 4-րդ, 5-րդ ու 6-րդ տուրերում Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն է կրել:

Այժմ 6 տուրից հետո Արոնյանը 2-րդ տեղում է: Առաջատարը Ֆաբիանու Կարուանան է:

Այս տարի Սենթ Լուիսի մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը, Գրիգորի Օպարինը: